Лингвистика

Армянский язык. Արմեն Մովսիսյան - Անցած օրերս

https://www.youtube.com/watch?v=KgkzMqVpArE

Красивая песня. Своих знаний пока не хватает, чтобы без мучений записать слова. В сети, похоже, нет. Если вдруг будет минут 30-40 свободного времени, помогите, пожалуйста, с текстом...

Նախապես շնորհակալություն օգնության համար:
Gia Miraqovi
Gia Miraqovi
82 921
Գիշերվա նման անդարձ,
Իմ օրերը մոխրացած,
Ինձ կանչեցին ճամփա ելնելու,
Ու աստղերը բարձրացան,
Երկնքում կամար դարձան,
Ես քայլեցի, վերջս տեսնելու:
Ու մխրճվեց երկինքն իմ մեջ,
Քամին քշեց ճամփով երկար,
Քիչ ուշացած կյանքի մի տեր,
Ծնեցավ չոր մի մեղեդի,
Կիսատ թողած այն հին երգի,
Որ ինձ տանում էր մանկության օրերս,
Անցած օրերս,
Անհոգ օրերս:

Ցանեցի քարի մեջ հաց,
Ու քարոտ հողին նստած ես երդվեցի
Կարոտով պապիս,
Հեռավոր ափեր նետված,
Նայեցի հոգուս անհաց ու մերժեցի
Ողբը պանդուխտի:
Ու բոցեղեն իմ համբույրի
Արգանդն հողի դառնա բերրի
Եվ ես փարվեմ իմ մայր հողին,
Զավակների զիլ ծիծաղից,
Փնտրեմ անցած այն մեղեդին,
Որ ինձ տանում էր մանկության օրերս,
Անցած օրերս,
Անհոգ օրերս:

Կորստի ճամփաներից, թորշոմած ծաղիկներից
Ես հյուսեցի երգն իմ տխուր,
Օրերից, տարիներից, առաջին սիրո ցավից
Ես քաղեցի երազն իմ մաքուր,
Ու ծառերին անջուր մեռնող
Ես փորձեցի կոչել կյանքի,
Ես թախծեցի, դարձա ամպոտ
Որ ողջ գիշեր անձրև մաղի,
Ցրի գարնան մի մեղեդի,
Որ ինձ տանի իմ մանկության օրերը,
Անցած օրերս,
Անհոգ օրերս:

Գիշերով կպչուն մի ձայն
Երկնքից նորից կանչեց,
Ես դուրս ելա, ժամն է գնալու,
Ու աստղերը բարձրացան
Երկնքում կամար դարձած,
Ինձ կանչեցին, բայց երգս է մնալու,
Ու երբ բացվի երկինքն իմ մեջ,
Քամին քշի ճամփով երկար,
Քիչ ուշացած կյանքի մի տենչ
Ծնի աննման մի մեղեդի
Կիսատ թողած այն հին երգի,
Որ կոչեցի ես մանկության օրերս,
Անցած օրերս,
Անհոգ օրերս:
Леонид Хен
Леонид Хен
61 434
Лучший ответ